«Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ենք ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան։ Սա ամենահստակ ուղերձն է, որը մենք կարող ենք հղել Միացյալ Նահանգներին` եթե տեղի ունենա հարձակում, մենք կպատասխանենք շոկային, արագ և շատ հզոր հակահարվածով»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։               
 

Քրդական լիիրավ անկախ միավոր ստեղծելը բխում է ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից

Քրդական լիիրավ անկախ միավոր  ստեղծելը բխում է ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից
11.01.2026 | 14:11

Սիրիայում տեղի ունեցողը չպետք է դիտարկել միայն Սիրիայի ներսում տեղի ունեցող գործընթաց. այն ուղիղ կապ ունի տարածաշրջանի հետ։ Ստեղծվում է նոր պետություն, բայց՝ Սիրիայի տարածքների հաշվին։ Թուրքիան կարողացավ հարյուր տարուց ավելի թուրքական պետության գլխին կախված սուրն ուղղել դեպի Սիրիա և իր տարածքների հաշվին քրդական պետության ստեղծումը տեղափոխում է այլ երկրի տարածք։

Սակայն, որքան էլ Թուրքիան ակտիվորեն ներգրավված է այս գործընթացում, միևնույն է, ներկայիս Թուրքիայի տարածքում բնակվող քրդերը երբեք հետ չեն կանգնի քրդական միավոր ստեղծելու գաղափարաից։ Թուրքիայի հեռահար նպատակն այն է, որ, «եթե ուզում եք Քրդստանում ապրել, ապա գնացեք ու ապրեք ձեր Քրդստանում, աչք չդնեք իմ տարածքների վրա» ։ Մեծ հաշվով, քրդական լիիրավ անկախ միավոր ստեղծելը բխում է ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից, քանզի գաղտնիք չէ, որ քրդերը համարվում են ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայացուցիչները Մերձավոր Արևելքում։

Սակայն քրդերը խաղաքարտերը խառնելու բնավորություն ունեն. գործը գալիս հասնում է վերջնակետին, նորից ամեն բան խառնում ու նորից են սկսում, քանի որ իրենք դեռ ազգային մտածողություն, ազգային նպատակ չունեն, գերիշխողը ցեղային կառավարման հիվանդագին սինդրոմն է, ինչը խիստ խանգարում է պետականություն ստեղծելու գործում. ամեն մի կառավարող ցեղ իրեն է կարծում անկախ Քրդստանի ղեկավար։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3536

Մեկնաբանություններ